Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մայիսի 19-ից հանվել է աճուրդի՝ 19 350 100 000 ՀՀ դրամ նախնական արժեքով, քանի որ հանդիսանում է գրավիր առարկա։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության կայքից։
Ըստ կայքի տվյալների՝ Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի (մարզամշակութային կենտրոն) յոթ հարկանի շինությունը՝ 46335.7քմ ընդհանուր մակերեսով, օժանդակ շինություններով՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, հասարակական կառուցապատման հողամասով՝ 95595.87քմ, հանվել է աճուրդի։ Ժամկետը լրանում է մայիսի 29-ին:




























