Ռուսաստանը չի կարող եւ չի երաշխավորի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, քանի որ երբեք նման պարտավորություններ չի ստանձնել, Bloomberg-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Մենք ոչ ոքի ոչինչ չպետք է երաշխավորենք, քանի որ երբեք այս մասով պարտավորություններ չենք ստանձնել: Բայց մենք ելնում ենք նրանից, որ ամենագլխավոր խնդիրը Ուկրաինայում իրավիճակի հանդարտեցումն է», - ասել է ՌԴ վարչապետը՝ ի պատասխան հարցի՝ կարո՞ղ է Մասկվան երաշխավորել, որ Լուգանսկն ու Դոնեցկը ՌԴ մաս չեն դառնա:
«Թող երկխոսության մեր գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ Եվրոպան, երաշխավորեն, որ չեն միջամտի Ուկրաինայի ներքին գործերին, թող երաշխավորեն, որ Ուկրաինային ՆԱՏՕ չեն ներքաշի, որ արեւելքում ապրողները չեն զրկվի ռուսերեն խոսելու հնարավորությունից, որ ինչ-որ խելագար «Աջ սեկտոր» չի հայտնվի ու սկսի կոտորել նրանց»,- հայտարարել է Մեդվեդեւը:





























