Ամերիկյան վարչակազմը փակուղի տանող ճանապարհով է առաջ շարժվում եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր սառը պատերազմի մղում: Այսպիսի տեսակետ է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը` Bloomberg TV-ին տված հարցազրույցի ընթացքում:
«Ըստ էության, դանդաղ, բայց կայուն քայլերով դեպի սառը պատերազմ ենք ընթանում, որն ի վերջո ոչ ոքի հարկավոր չէ: Քաղաքական գործչի մշակույթը նրանում է կայանում, որ կարողանա առավելապես զսպված, ճշգրիտ, նուրբ, ինտելեկտուալ, խելամիտ որոշումներ կայացնի, ինչն, ըստ իս, նախագահ Օբամային բավականին երկար ժամանակ հաջողվում էր անել, բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում, ցավոք սրտի, ապացուցում է, որ Միացյալ Նագանգների` այդպիսի որոշումներ կայացնելու ռեսուրսներն ավարտվել են, եւ դա շատ վատ է, այդ թվում հենց իրենց` Միացյալ Նահանգների համար», - հայտարարել է Մեդվեդեւը:
«Նախագահ Օբաման կարող էր մի փոքր ավելի մեծ քաղաքական տակտ դրսեւորել», - հավելել է նա:
«Սա ոչնչով չի ավարտվի, պարզապես Միացյալ Նահանգների վարչակազմը կփոխվի, Օբամային մեկ այլ նախագահ փոխարինելու կգա, եւ բոլորը կմոռանան պատժամիջոցների մասին. արդյունքում ոչ ոք չի շահի», - նկատել է ռուսական կառավարության ղեկավարը:
Մեդվեդեւի խոսքով, «ԱՄՆ-ի եւ Խորհրդային Միության միջեւ հարաբերությունների անգամ ամենածարն պահերին, Կարիբյան ճգնաժամի ընթացքում կամ երբ Աֆղանստան զորքեր մտցնելու մասին որոշում էր կայացվում, խորհրդարանականների նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանվել, եւ պահպանվել են շփումները` ամենաբարձր քաղաքական հարթության վրա:





























