Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները մայիսի 18-ին, ժամը 23.55-ին, Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գեւորգ Բ.-ին, 1987 թ. ծնված Հայկ Ս.-ին:
Ոստիկանություն հրավիրված, 1960 թ. ծնված Արագած Ղ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 23.30-ին Գեւորգ Բ.-ն Խանջյան փողոցում իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողացել է բջջային հեռախոս:
Գեւորգ Բ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21,5 սմ երկարությամբ, 10 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:
Նշանակվել են դատաապրանքագիտական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:





























