ՉԺՀ-ում սկսվում են ռուս-չինական թվով երրորդ «Ծովային փոխգործակցություն -2014» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Արեւելաչինական ծովի ավազանում:

Շանհայում դրանց բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն պաշտոնական այցով Չինաստանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը:

Մանեւրներին մասնակցելու համար Չինաստանում է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերի ջոկատը:

Զորավարժությունների ակտիվ փուլը կլինի մայիսի 22- 25-ը: Երկու երկրների ծովայինները  նավերի ուղեկցորդման, պայմանական գրավված նավերի ազատագրման, թիրախների հայտնաբերման եւ ճանաչման, հակաօդային պաշտպանության համատեղ գործողություններ կմշակեն:

«Ծովային փոխգործակցություն -2014»-ում նաեւ համատեղ հակամակույկային եւ որոնողափրկարարական գործողություններ կանցկացվեն, հրթիռա-հրետանային կրակոցներ՝ ծովային եւ օդային թիրախների ուղղությամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: