«ՅուԹեյր» ավիաընկերության` Մոսկվայից եգիպտական Շարմ-էշ-Շեյխ ուղեւորվող ինքնաթիռը Թուրքիայի Անթալիա քաղաքի օդանավակայանում հարկադրված վայրէջք է կատարել:
«Պատճառը դիտարկման համակարգի աշխատանքի խափանումն է. լամպերից մեկն է վառվել: Օդաչուն որոշել է ռիսկի չդիմել եւ Անթալիայում վայրէջք կատարել, քանի որ գիտեր, որ այստեղ պահեստային ինքնաթիռ ունենք: Հենց դրանով էլ զբոսաշրջիկներն արդեն Եգիպտոս են մեկնել», - ռուսական «Անեկս Տուր» տուրիստական օպերատորի` Անթալիայի գրասենյակի ներկայացուցչի խոսքերն է մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընկերությունում հերքել են շրջանառվող լուրերն առ այն, թե իբր ինքնաթիռի սրահում ծուխ է նկատվել:





























