Փրկարար ծառայությունը մայիսի 20-ին, ժամը 10.06-ին ահազանգ է ստացել, որ (Հ-15) Նորապատ-Հոկտեմբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել, է որ «Վազ 2106» մակնիշի 33 TO 913 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը մահացել է:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:





























