Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է աստիճանաբար բարձրացվի մինչեւ 65 հազար դրամի: Այդ մասին մայիսի 20-ին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խորհրդարանում ներկայացնելով նոր կառավարության ծրագիրը: Նշենք, որ հունվարի 1-ից հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանված է 50 հազար դրամ:
«Մարդու հիմնարար իրավունքներից մեկը, որ մենք պետք է ապահովենք, աշխատանքի պատշաճ վճարման իրավունքն է: Եւ այդ իրավունքը մենք պետք է ապահովենք»,- ասել է Աբրահամյանը: նա նշել է, թե հուլիսի 1-ից ծրագրվում է բարձրացնել պետծառայողների աշխատավարձը, նաեւ բարենպաստ պայմաններ ստեղծել մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացման համար:




























