Մեզ ձեզնից ոչ մի պաշտոն հարկավոր չէ, մայիսի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը խորհրդարանում ներկայացնում էր Կառավարության ծրագիրը:

Իր ելույթում վարչապետը նշել է, որ այլ քաղաքական ուժերի մի շարք առաջարկներ տեսականորեն ընդունելի, բայց անիրագործելի են: Դրանցից մեկն այն է, որ վերահսկիչ անկախ մարմինների նախագահներն ընդդիմությունից առաջադրվեն «Միգուցե նման համակարգն աշխատում է կայացած կուսակցական համակարգով երկրներում: Բայց եթե մեր քաղաքական ուժերն առաջնորդվում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով, ապա կասկածում եմ, որ անհանդուրժողականության պայմաններում, որը քարոզում են նրանցից ոմանք, նման միջոցը կարող է օգտակար լինել հասարակության համար եւ չի սրի նրա ներքին լարվածությունը», - ասել է Աբրահամյանը:

Ի պատասխան Արամ Մանուկյանը նշել է. «Մեզ ոչ մի պաշտոն էլ մի առաջարկեք: Մեզ նման բան պետք չէ, քանի որ այս ոլորտում մենք ձեզ հետ երբեք չենք աշխատի»: