Բախտներս բերել է, որ ընդդիմությունը մեզ հետ չի աշխատում, մայիսի 20-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դիտողությանը:
«Մի մեկնաբանեք իմ ելույթները», - դահլիճից հակադարձել է Մանուկյանը: «Կմեկնաբանեմ», - ասել է Սահակյանը: «Եթե դուք մեզ հետ չեք ցանկանում համագործակցել հենց այնպես, միայն նրա համար, որ մեր դեմքերը ձեզ դուր չեն գալիս, ապա դա ձեր խնդիրն է, ոչ թե մեր: Եթե չեք ցանկանում համագործակցել, մի համագործակցեք», - ասել է խոսնակը:
Նշենք, լեզվակռիվը սկսվել է այն ժամանակ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում ներկայացնում էր Կառավարության ծրագիրը:





























