Եվրամիությունը Ուկրաինային մակրոտնտեսական օգնության առաջին մասն է հատկացրել՝ 100 մլն եվրո ծավալով, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալասը, ով այցով գտնվում է Կիեւում:
«Շատ ուրախ եմ հայտնել, որ այսօր կատարվել է Ուկրաինային մակրոտնտեսական օգնության առաջին վճարումը՝ 100 մլն եվրո», - ասել է նա իշխանության ապակենտրոնացման հարցով խորհրդակցության ընթացքում, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Կալասը հիշեցրել է, որ ԵՄ-ն Ուկրաինային 1,6 մլրդ եվրո օգնություն կհատկացնի:
Օգնության երկրորդ մասը՝ 500 մլն եվրո, Ուկրաինան կստանա՝ հենց որ Գերագույն ռադան վավերացնի փոխըմբռնման համապատասխան հուշագիրը, որը կապահովի վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելը:





























