Կենտրոնական բանկի նախագահ է վերընտրվել Արթուր Ջավադյանը՝ խորհրդարանում մայիսի 20-ի քվեարկության արդյունքում:

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի  նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը  հայտնել է, որ Ջավադյանի վերընտրվելուն կողմ են եղել քվեարկած 79 պատգամավորներից 77-ը:

Արթուր Ջավադյանի թեկնածությունը սատարել է իշխող մեծամասնությունը: 4 խմբակցություններ (ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ) հայտարարել են, որ չեն մասնակցում քվեարկությանը, ՕԵԿ-ն էլ հայտնել է, որ իրենց խմբակցությունը ազատ կքվեարկի:

Հիշեցնենք, Սահմանադրության համաձայն՝ ԿԲ նախագահի թեկնածուին խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում նախագահը: Նա ընտրվում է 6 տարով՝ անընդմեջ երկու ժամկետից ոչ ավելի: Ջավադյանը երկրորդ ժամկետում է ընտրվել: