Հայաստանի տրանսպորտի նախարարությունը Վրաստանում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար մշտական կապի է մեջ է գտնվում բեռնատարների վարորդների հետ: Այս մասին, ի մեկնաբանություն մայիսի 17-ին Դարյալի կիրճում ռազմավիրական ճանապարհի փակման պատճառ դարձած սողանքի հետեւանքների վերացման աշխատանքների, NEWS.am-ի թղթակցին հայտնել է տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Վերականգնողական աշխատանքները նորմալ են ընթանում` վերահսկողության տակ են: Ամեն ինչ ժամանակացույցի համաձայն է», - հայտարարել է նախարարը: Նրա խոսքով, Վրաստանի ուղղությամբ ճանապարհային աշխատողների բրիգադ ուղարկելու անհրաժեշտություն չկա: «Մեր գործընկերների ուժերը բավականացնում են», - նկատել է Բեգլարյանը` հավելելով, որ նախարարությունը ճանապարհի մաքրման վերջնական ժամկետների մասին հավելյալ տեղեկություն կտարածի:
«Ծանրաբեռ մեքենաների վարորդներն, ամենայն հավանականությամբ, Հայաստան չեն վերադառնա եւ տեղում կսպասեն` մինչեւ ճանապարհի բացումը», - ամփոփել է նախարարը:




























