ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 20-ին կազմել է 412.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.42 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 565.54 դրամ (նվազել է 1.44 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.94 դրամ (մնացել է անփոփոխ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 694.85 դրամ (նվազել է 0.21 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 17,283.69 դրամ, արծաթը՝ 259.52 դրամ, պլատինը՝ 19,686.41 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 20-ին կատարվել է 5 մլն 60 հազար դոլարի առքուվաճառք։ Փակման գինը կազմել է 412.25 դրամ։




























