Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը 2014-ի մարտին կազմել է 4 715 հոգի։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2014-ի հունվար-մարտ ամիսներին Թուրքիա է այցելել 11 150 քաղաքացի, որը 3,9 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Միայն 2014-ի մարտին Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը կազմել է 4 715 հոգի, որը 15 տոկոսով ավել է նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ։ 2013-ի մարտին Թուրքիա էր այցելել 4 126 հայաստանցի։
Այս տարվա հունվար-մարտին Թուրքիա կատարած այցերով ռեկորդ են սահմանել Իրանի քաղաքացիները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 77 տոկոս աճով։ 2014-ի հունվար-մարտ ամիսներին Թուրքիա է այցելել 231 523 իրանցի։
Նշենք, որ 2013-ին Թուրքիա էր այցելել 73 հազար 365 հայաստանցի, իսկ 2012-ին՝ 70 հազար 956:




























