Քալիֆորնիական «Glendale News-Press» թերթը պաշտպանել է Վարդան Գարպետյանի թեկնածությունը հատուկ ընտրություններում, որոնք կանցկացվեն հունիսի 3-ին Գլենդելի քաղաքային խորհրդում Ֆրենկ Քինթերոյին փոխարինելու նպատակով:
«Քաղխորհրդի անդամին փոխարինող գտնելու նպատակով անցկացվող ընտրությունների հինգ թեկնածուներից առանձնանում են երկուսը՝ Վարդան Գարպետյանն ու Պաուլա Դեւայնը: Երկուսն էլ տեղյակ են քաղաքի խնդրներին եւ, կարծես, երկուսն էլ իրական խնդիրների լուծման լավ ձեւակերպված որոշումներ ունեն: Նրանք կարող են ծառայել մեր համայնքին, եւ մենք կասկածում են, որ սա դեռ սահմանը չէ, եթե երկուսն էլ 2015թ.-ին առաջադրվեն լիարժեք ժամկետով: Այնուամենայնիվ, միայն մեկը գործող անդամի կարգավիճակ կստանա, թեեւ միայն 10 ամիս ժամկետով: Ընդհանուր առմամբ Գարպետյանի գաղափարներն ավելի լավ են ձեւակերպված, քան նրա մրցակցի մոտ»,- նշել է թերթը՝ իր աջակցությունը հայտնելով ծագումով հայ թեկնածուին:




























