Չինաստանի կառավարությունն արգելել է Windows 8 օպերացիոն համակարգ կիրառել նոր համակարգիչներում, որոնք գնվում են պետական հաստատությունների համար, հաղորդում է «Սինհուա»-ն:
Այդ հրահանգի համաձայն՝ իշխանությունների կողմից գնվող նոութբուքերը, սեղանի համակարգիչներն ու պլանշետները պետք է ունենան Windows 8-ից տարբերվող օպերացիոն համակարգեր:
Դա չի վերաբերի մասնավոր անձանց համակարգիչներին: Չինաստանի իշխանությունները համարում են, որ անհրաժեշտ է բարձրացնել տեղեկատվական անվտանգությունը՝ խուսափելու համար իրավիճակից, երբ ավարտվեց Microsoft ընկերության Windows XP օպերացիոն համակարգի ապահովման ժամկետը:
Սեղանի համակարգիչների համար կարելի է օգտագործել Windows 7 եւ Mac OS, Պլանշետների համար՝ Google Android եւ Apple iOS: Վերը թվարկվածները ստեղծում եմ ամերիկյան ընկերությունները:





























