Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ալեք Մանուկյան եւ Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում էլ. լարերը պոկվել եւ ընկել են ճանապարհի երթեւեկելի հատված` այն դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դԴեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են «Ռոստելեկոմ» ընկերությանը պատկանող պոկված մալուխները:
Դեպքի վայրում են գտնվել «Ռոստելեկոմ» ընկերության աշխատակիցները:





























