ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը եւս 12 ռուսաստանցու նկատմամբ է պատժամիջոցներ սահմանել, որոնց ԱՄՆ-ն մեղավոր է ճանաչել մարդու իրավունքների խախտումների մեջ՝ Մագնիտսկու գործի հետ կապված։ Ընդլայնված ցուցակում հայտնվել են Իգոր Ալիսովը,Ալեքսանդրա Գաուսը, Վյաչեսլավ Խլեբնիկովը, Դմիտրի Կլյուեւը, Դմիտրի Կրատովը, Անդրեյ Լրեչետովը, Լարիսա Լիտվինովան, Վիկտոր Մարկելովը, Վլադլեն Ստեպանովը, Ումար Շուգայիպովը, Ֆիկրետ Տագիեւը եւ Մուսա Վախաեւը։
Այս ցուցակից լայն հասարակությանը հայտնի է Դմիտրի Կրատովը՝ «Բուտիրկայի» պետի նախկին տեղակալը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռուսաստանում նրան մեղադրանք էր ներկայացվել Hermitage Capital ընկերության իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան կապակցությամբ, սակայն դատարանը նրան անմեղ էր ճանաչել։
Այս ցուցակի մյուս անձանց շարքում կան բանտի աշխատակիցներ, դատավորներ, քննիչ, ինչպես նաեւ Մագնիտսկու բացահայտված հանցագործությունների հանցակիցներ։
Ցուցակում ընդգրկված մարդկանց մեծամասնությունը անմիջական կապ ունեն կամ Սերգեյ Մագնիտսկու գործի քննության, կամ էլ նրա հետմահու դատավարության հետ։ Բացի դրանից, ցուցակում կան մեկուսարանի բժիշկներ, ինչպես նաեւ ՆԳՆ-ի նկատմամբ իր սեփական քննության մասնակիցներ։




























