ՌԴ Դաշնության խորհուրդն առաջարկում է ավիատոմսերի նախնական պատվիրման ազգային համակարգ ստեղծել: Այս հարցը կքննարկվի Դաշնության խորհրդի տեղեկատվական հասարակության զարգացման հանձնաժողովում:
Ներկայումս Ռուսաստանում օդանավի տոմսերը պատվիրում են օտարերկրյա համակարգչային համակարգերի օգնությամբ: Դաշնության խորհրդի ներկայացուցիչները դրանում ռիսկ են տեսնում՝ կապված ՌԴ-ի դեմ հնարավոր պատժամիջոցների հետ, հաղորդում է «Իզվեստիան»:
«Ազգային համակարգը պետք է մշակվի Ռուսաստանում եւ հիմնվի ՌԴ տարածքում գտնվող սերվերների վրա: Հիմա մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք այդ հարցը եւ կքննարկենք այն»,-ասել է հանձնաժողովի քարտուղար Ալեքսանդր Շեպիլովը:
Այսօր ռուսական շուկայում ավիատոմսերի նախնական պատվերների համար օգտագործում են 4 հիմնական միջազգային գլոբալ համակարգեր. Amadeus-ը, Sabre-ը, Galileo-ն, Gabriel SITA-ն, ինչպես նաեւ «Սիրենա» ռուսական համակարգը:




























