Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 19:57-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Պոլիպ» գործարանի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է` ճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք: