Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում կկայանա համաուկրաինական ազգային միասնության երրորդ կլոր սեղանը, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով  կառավարության մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը կմասնակցեն Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը եւ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, Գերագույն Ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին, Ուկրաինայի կառավարության անդամներ, ժողովրդական պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, կրոնական կազմակերպությունների եւ մարզերի գործարար շրջանակների ներկայացուցիչներ: