Այս տարի Ղրիմի թաթարների` իրենց հայրենիքում իրավունքների վերականգնման, անվտանգության ապահովման եւ զարգացման երաշխիքների վերաբերյալ միջազգային համաժողով կկազմակերպվի: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղրիմի թաթարների առաջնորդ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ Մուստաֆա Ջեմիլեւի եւ ընդլայնման ու եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆլյուլեի միջեւ Կիեւում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդում է «Ազառություն» ռադիոկայանը:
Նշվում է, որ համաժողովը մինչեւ 2014թ. ավարտը` Արեւմտյան Եվրոպայի երկրներից մեկում է անցկացվելու: Միջոցառման անցկացման վայրը մասնակից արեւմտյան քաղաքական գործիչների, պաշտոնյաների եւ դոնորների թվից ելնելով կորոշվի:
Նախատեսվում է, որ համաժողովին Ուկրաինան ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցելու:





























