Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը կեսնաթոշակային համակարգի մասին հակասում է հայոց լեզվին: Այս մասին մայսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Նա հարցրել է Հովիկ Աբրահամյանին, ինչ է նշանակում իր արտահայտությունը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին՝ «պարտադիր, բայց ոչ պարտադրված»:
«Դուք շատ հաճախ կրկնում եք այդ արտահայտությունը, որի իմաստը ինձ այնքան էլ պարզ չի դառնում: Ինչպես կարող է ինչ-որ բան ձեզ համար պարտադիր լինել, եթե այն չեն պարտադրում: Ահա թե ինչ է ասում այդ մասին Աղայանի հայոց լեզվի բացատրական բառարանը. «պարտադիր-պարտադրված»: Այլ խոսքով՝ հայոց լեզվում արտահայտությունը, որն արտաբերում եք, իմաստ չունի: Գուցե Դուք հատուկ ուղերձով հանդես գաք «պարտադրված» բառի նոր իմաստ փոխանցելու համար»,-ասել է Փաշինյանը:
Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է. «Ես հասկանում եմ, որ Ձեր ձեռագիրն է՝ ինչ որ բան փնտրել եւ գտնել եւ Ձեզ դա միշտ հաջողվելու է: Ձեր խոսքերը թվում են շատ սուր եւ քննադատական: Լավ, Դուք խոսում եք, իսկ ես աշխատում եմ: Խոսողների եւ աշխատողների միջեւ մեծ տարբերություն կա»:
Լուսանկարը Արսեն Սարգսյանի/NEWS.am





























