Լեռնային Ղարաբաղում մայիսի 20-ին հակառակորդի գնդակի մահացու վիրավորում ստացած 20-ամյա Արթուր Օհանջանյանը Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղից էր, ընդամենը մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բռնակոթի գյուղապետ Ատոմ Առաքելյանը:

«Արտակարգ երեխա էր, խեղճ ապրող ընտանիք են, գյուղատնտեսությամբ են զբաղվում: Արթուրը տան փոքրն էր, իրենից մեծ երկու եղբայր ունի»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ Արթուր Օհանջանյանը բանակ է զորակոչվել ավելի քան մեկ տարի առաջ՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, ծառայել է Հադրութի շրջանում: Թե ինչն է տեղի ունեցել զորամասում, գյուղում չգիտեն: Հարազատները մայիսի 21-ի երեկոյան եկել էին Երեւան՝ զինվորի դին տանելու:

Արթուրի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին: