Փրկարար ծառայությունը մայիսի 21-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Արշիլ Գորկու փողոցում «ՎԱԶ- 21010» մակնիշի 22LS174 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ.Ղ.-ի ավտոմեքենան:





























