Կիպրոսի դատարանը կալանքի տակ է վերցրել Դոնեցկի նահանգապետ Սերգեյ Տարուտայի ունեցվածքը, փոխանցում է «Կոմերսանտը»: Որոշման հիմքը ՎՏԲ բանկի հայցն է եղել: 

Կալանավորվել են Տարուտայի հետ կապ ունեցող ութ կառույց, այդ թվում նաեւ Dargamo Holdings Ltd. եւ Arrowcrest Ltd. ընկերությունները: Վերջինս ամբողջությամբ պատկանում է Դոնեցկի նահանգապետին: Այդ ընկերությանն է պատկանոմ Ուկրաինայի  «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի բարժենտոմսերի 25 տոկոսը:

ՎՏԲ-ի հայցի պատճառը «Ենիսեյի նրբատախտակի կոմբինատ» ՍՊԸ-ի հետ բանկի ունեցած միջադեպն է եղել: Մի քանի տարվա ընթացքում ՎՏԲ-ն այդ կառույցին վարկեր է տրամադրել, որի արդյունքում բանկի պարտքը կազմել է 181,3 միլիոն դոլար: 2011թ.  30 միլիոն դոլարի երաշխավոր են  հանդես եկել Կատունինը եւ Տարուտան: 2013 թ. սկսվել էր բանկի սնանկացման գործընթացը, իսկ ՎՏԲ-ն հայց էր ներկայացրել երաշխավորների դեմ։ Դատարանն ընդունել է մեղադրանքների հիմնավորվածությունը, եւ երբ Կիպրոսում Տարուտայի հաշիվներ են հայտնաբերվել, հարցում է ուղարկվել Նիկոսիա քաղաքի դատարան:  Չորս օր անց հայցը բավարարվել էր: