«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովում կառավարության ծրագրի երկօրյա քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանն իսկապես աղքատ երկիր է: Ողորմելի աղքատ: Խոսքն ամենեւին ծրագրում ներկայացված բյուջետային միջոցների սղության, օգտակար հանածոների բացակայության մասին չէ: Հայաստանն այն քիչ թվով երկրներից է, որն արդեն համարյա պաշտոնապես չունի նաեւ ընդդիմություն:
Այսինքն՝ մտածող մարդիկ: Իշխանությունից տարբեր կերպ մտածող մարդիկ: Իսկ քանի որ մենք միշտ հպարտացել ենք նրանով, որ մեր ամենամեծ ռեսուրսը մարդն է, պետք է արձանագրենք, որ մենք այլեւս անշրջելի աղքատ ենք: Կառավարության ծրագրի քննարկումներում իրենց ընդդիմություն կոչողներն այնքան հաջողություններ ու արգասաբեր աշխատանքի այնքան բարեմաղթանքներ հղեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ որեւէ նորապսակ զույգի այդքան ցանկություններ հղելու պարագայում՝ Հայաստանի դեմոգրաֆիական աղետը կանգ կառներ: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, որ իրականում իրերն իրենց անուններով կոչելու միակ դրսեւորումն էր, ուղղված լինելով իշխանության դեմ՝ իրականում ուղղված էր արդեն գրեթե անգո ընդդիմության դեմ: Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց Հայաստանում ընդդիմության բացակայությունը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























