ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգային հուշահամալիր (պետության կողմից պահպանվող տարածք) է հայտարարել Մեքսիկային սահմանակից 200 հազար հա տարածքը, փոխանցում է «Ռեյթեր» գործակալությունը:

Այդ տարածքներին նոր կարգավիճակ տալը  կօգնի զարգացնել տարածաշրջանային տնտեսությունը, կարծում է նախագահը: Օբամայի գաղափարն աջակցել են գործարարները, ռանչոների սեփականատերերը եւ սահմանակից գոտում բնակվող  հնդկացիների ցեղերի առաջնորդները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախագահի որոշումն արդեն սուր քննադատություն է առաջացրել հանրապետականների եւ տեղի իրավապահ ուժերի շրջանում: Ըստ նրանց` այդ քայլը հարվածի տակ է դնում սահմանի անվտանգությունը: 

ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությունում հայտարարել են, որ  նախագահի որոշումը չի սահմանափակում սահմանի պաշտպանության հնարավորությունները: