Սեւանա լճի եւ աղբավայրերի վիճակը կարեւոր խնդիրներ են բնապահպանության նախարարության համար: Այս մասին մայիսի 22-ին լրագրողներին հայտնել է նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը:

Հաշվի կառնվի մամուլի հետ աշխատանքը, հավելել է նա: «Դուք հայտնում եք խնդիրների մասին, դրանք անհանգստացնում են ձեզ, եւ ես շնորհակալ եմ ձեզ դրա համար: Կարճ ժամանակ անց կտեսնեք մեր աշխատանքի արդյունքը:  Իսկ իմ ստացած ժառանգության մասին չեմ ցանկանում խոսել: Ունենք այն, ինչ որ ունենք, եւ այժմ պետք է աշխատենք դրա վրա», - ասել է նա: Նախարարը նշել է, որ արդեն հանդիպել է հանրային հատվածի ներկայացուցիչների հետ: Եվս մեկ հանդիպում է նախատեսված գիտնականների հետ: «Ցանկանում եմ, որ մեր ուղին լինի հստակ եւ որպեսզի աշխատանքին ներգրավված լինեն շահագրգիռ բոլոր կողմերը», – հավելել է Գրիգորյանը: