Թող ընդդիմությունը «բռնոցի» չխաղա իշխանության հետ` դա հասարակությանը ոչինչ չի տա: Այս հայտարարությունը մայիսի 22-ին, ԱԺ-ում հնչեցրել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ էկոնոմիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Դուք մեզ առաջարկում էիք փոքր եւ միջին բիզնեսից հավաքագրվող հարկերը չեղյալ հայտարարել: Ասում եք` ձեզ համար կարեւորը ոչ թե հավաքագրվող հարկերն են, այլ` նրանց սոցիալական գործառույթը: Մենք էլ մեր տարբերակներն ենք առաջարկում: Ու հիմա էլի՞ դեմ եք: Ձեզ համար ի՞նչն է կարեւոր` որ բարեփոխումն ընդունվի, թե՞ որ այդ մասին առաջինը դուք ասեք: Կամ էլ թե` ուզում ենք, որ սահմանի վրա ԱԱՀ չլինի: Կառավարությունն առաջին քայլն է անում` մի շարք ապրանքների համար ԱԱՀ-ն հետաձգում է 30 օրով: Եվ ի՞նչ: Հարցնում են` իսկ 30 օրը շա՞տ է, թե՞` քիչ: Իսկ ես հարցնում եմ` ո՞րն է ավելի շատ` երեսո՞ւնը, թե՞` զրոն», - ասել է Այվազյանը:

Խորհրդարանում ներկայումս կառավարության նոր ծրագրի քննարկումն է ընթանում: