Հայաստանը պետք է առեւտրի տներ բացի արտասահմանում, մայիսի 22-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ելույթ ունենալով կառավարությոան ծրագրի քննարկման ընթացքում:

Առեւտրի տներ են հարկավոր Բելգիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Էմիրություններում եւ այլ երկրներում: Այնտեղ մշտապես պետք է ներկայացված լինի հայկական արտադրանքը, հավելել է նախարարը. «Մենք արդեն նման փորձ ունենք Ռուսաստանում, եւ այն պետք է զարգացնել մեր արտահանման առաջխաղացման համար»:

Բիզնեսի շահերից բխող մեկ այլ միջոց է հանրապետությունում տեղեկատվական կենտրոններ հիմնելը: Այնտեղ կարելի կլինի տվյալներ ստանալ բիզնեսի վարման կարգի փոփոխությունների մասին՝ Եվրասիական տնտեսական տարածք Հայաստանի մտնելուց հետո: