«Կարֆուր» հիպերմարկետների ցանցը լավագույն տեխնոլոգիաներ ունի, այն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ծավալով, որակով եւ մատչելիությամբ, եւ հայ հասարակությունը, բնականաբար, կշահի մեր շուկայում դրա հայտնվելուց: Այս մասին մայիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ հիպերմարկետի բացումը նաեւ բացասական ազդեցություն կունենա այն առումով, որ փոքր եւ միջին խանութները կսկսեն փակվել: «Ես հակված եմ «Կարֆուր» հիպերմարկետի բացվելը գնահատել որպես դրական երեւույթ, քանի որ Ֆրանսիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, եւ ֆրանսիական ներդրումները դրական արդյունք կտան», - նշել է Պողոսյանը:
«Կարֆուր» հիպերմարկետի գործունեությունը, հավելել է նա, կնպաստի մրցակցության մեծացմանը, իսկ մրցակցությունը գրեթե միշտ հագեցնում է գների նվազման: «Կսկսեն գործել անկողմնակալ եւ միմյանցից անկախ խաղացողներ, դա տարբեր ապրանքների գներն ավելի մատչելի կդարձնի», - ամփոփել է Պողոսյանը:
Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակում մայիսի 13-ին «Երեւան Մոլի» եւ «Կարֆուրի» միջեւ նախնական պայմանագիր էր ստորագրվել: Ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է Երեւանում հիպերմարկետի բացումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























