ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 22-ին  կազմել է 412.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 564.68 դրամ (նվազել է 0.98 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.03 դրամ (աճել է 0.06 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 696.61 դրամ (նվազել է 0.38 դրամ):

Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 17,083.33 դրամ, արծաթը՝ 256.27 դրամ, պլատինը՝ 19,561.72 դրամ։

Մայիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,970,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.5 դրամ: