Ռուսաստանի Կեմերովոյի մարզի «Ռասպադսկայա» հանքում մեթանի պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի:
Ներկայումս քննությունը զոհերի մարմինների ճանաչման գործընթաց է անցկացնում:
Մեթանի երկու պայթյունները որոտացել են Ռուսաստանում խոշորագույն ածխահանքում մայիսի 9-ի գիշերը՝ չորս ժամ տարբերությամբ: 60 հանքափորների ճակատագիրը դեռ անհայտ է:




























