ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը վարչապետից ազնիվ գտնվեց, մայիսի 23-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նշել է, որ քառյակի ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկում խոստումներ էին հնչել, որ կենսաթոշակային օրենքից հանվելու է պարտադիր բաղադրիչը: Սակայն առայժմ չի երեւում, թե իշխանությունը պատրաստվում է դա անել, հավելել է Հակոբյանը:
«Ավելի անկեղծ էր ՀՀ ԿԲ-ի նախագահը, որը հայտարարեց, որ պարտադիր կենսաթոշակային համակարգում միայն դիզայնի փոփոխություն է լինելու: Եվ չպետք որեւէ փոփոխություն ակնկալել, հատկապես երբ իշխանությունն ասում է՝ դրանք չեն լինի», - հայտարարել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 19-23-ին խորհրդարանական արտահերթ քառօրյայում ՀՀ խորհրդարանը փոփոխություններ է ընդունել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որը ժամանակավորապես դադարեցնում է պարտադիր կուտակային վճարումները:




























