Հաճախորդների սպասարկման բարելավման եւ մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Արդեն իսկ «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատում են բանկի «Օպերա» (Երեւան, Սայաթ-Նովա), «Աճառյան» (Երեւան, Աճառյան 22, N51) եւ «Երիտասարդական» (Երեւան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը եւ բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլեւս չկա:
Մասնաճյուղերում սպասարկման գործընթացի բարելավումը կրելու է շարունակական բնույթ եւ ուղղված է լինելու աշխատանքի արագության ապահովմանն ու հաճախորդների ժամանակի խնայմանը: Նախատեսվում է, որ մինչեւ մայիսի վերջ «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկում կիրականացնեն նաեւ «Կոմիտաս», «Հաղթանակ» եւ «Զվարթնոց» մասնաճյուղերը: Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:
Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են վճարային տերմինալներ հաճախորդների կողմից վարկերի ինքնուրույն մարման եւ հաշվի համալրման համար: Տերմինալներ գործարկվել են նաեւ ՎԵԳԱ ցանցի երկու խանութներում:





























