Կրթությունը ցանկացած երկրում ՏՏ զարգացման կարեւոր տարրերից մեկն է, այդ թվում նաեւ Հայաստանում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Էստոնայի դեսպան Պրիիտ Տուրկը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցերին:
Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է օգնի, որպեսզի արագացնի ընկերությունների գրանցումը: Ինչ վերաբերում է հարկերին, ապա Էստոնիայում բոլորի համար նույն կերպ է:
Հայաստանում ԵՄ կենտրոնում Էստոնիայի ԵՄ անդամակցության 10-րդ տարվան նվիրված միջոցառման ընթացքում դեսպանը նաեւ ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորը, որը երկրում շատ արագ է զարգանում:
Դեսպանը նաեւ նշել է, որ Էստոնիայում ստեղծվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջ, որտեղ հնարավոր է լավ կրթություն ստանալ, «սովորել խոսել ՏՏ լեզվով»:
Կարեւոր նաեւ համացանցի տարածումը: «Իհարկե կառավարությունը պետք է աջակցի ՏՏ ձեռնարկումները, սակայն գլխավորը մասնավոր սեկտորի հետաքրքվածությունն է»,- հայտարարել է դեսպանը:
Կարեւոր է նաեւ համացանցի արագությունն ու որակը, որն ի դեպ Էստոնիայում ավելի էժան է:





























