Վաղը` մայիսի 11-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և Հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերն ու բարերարները աշխատանքային այցով կմեկնեն Տավուշի մարզ` տեղում ծանոթանալու ընթացիկ տարում Հիմնադրամի կատարած աշխատանքներին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Հայաստան» հիմնադրամի մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում պատվիրակությունը կլինի Նոյեմբերյանի հիմնանորոգվող քաղաքային հիվանդանոցում, կմասնակցի Ազատամուտ գյուղի կաթի մթերման կետի և Ակնաղբյուր գյուղի խմելու ջրագծի պաշտոնական բացման արարողություններին: Այցելությունը Տավուշի մարզ կավարտվի Խաշթառակի միջնակարգ դպրոց հյուրընկալմամբ:

Մարզում պատվիրակությանը կընդունեն Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք.Չուլջյանը, Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդ Սասուն Ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, համայնքների ղեկավարները: