Տաջիկստանում աճում է ջրհեղեղի զոհերի թիվը։ Վերջին տվյալներով, զոհվել է 24 մարդ։
Համաձայն այդ երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեի՝ միայն Կուլյաբ քաղաքում զոհվել է 17 մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորել են, վնասվել են ավելի քան 1500 բնակելի տներ։ Շուրաբադի շրջանում զոհվել է 6, Նուրեկում՝ մեկ մարդ։
Նախնական տվյալներով, տարերքի հասցրած վնասների չափը գերազանցել է 100 մլն դոլարը։
Ինչպես հիշեցնում է CA-News-ը, Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոսկվայում մայիսի 8-ին տեղի ունեցած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ անդամ-երկրների ղեկավարները որոշել են օգնություն ցուցաբերել Տաջիկստանի առավել տուժած շրջաններին։




























