Հունգարիայի Դեմոկրատական կոալիցիայի փոխնախագահ Ագնեշ Վադաին խիստ քննադատության է ենթարկվել «ATV» հեռուստաալիքով իր մեկնաբանություններում Հայոց ցեղասպանության պատմական նշանակությունը նվազեցնելու համար: Այդ մասին գրում է հունգարական «Politics.hu» կայքը: Զայրույթը պայմանավորված էր նրանով, որ Վադաին քննադատել է «Հանուն լավագույն Հունգարիայի» կուսակցությունից Դորա Դուրոյի նկատառումը: Դորա Դուրոն դժգոհում էր, որ միշտ խոսում են հրեաների Հոլոքոստի մասին, երբ պատմության մեջ շատ այլ հոլոքոստներ են եղել:
Հունգարիայի հայ ազգային փոքրամասնության անդամները նամակ են հղել «ATV»-ին՝ ժխտելով Վադաիի փաստարկները եւ խնդրելով հեռուստաալիքին հեռու մնալ այդ մեկնաբանություններից: Այնուհետեւ «Հայկական հոլոքոստի հարյուրամյա տարելից» կազմակերպության համակարգող Արթին Տիրամերյանը եղել է «ATV»-ում, դատապարտել «անտեղի մեկնաբանությունները»: Նա հավելել է, որ Հունգարիայի հայ փոքրմասնության գրեթե յուրաքանչյուր անդամի անդրադարձել է ցեղասպանությունը, ու հավանաբար վիրավորել են Վադաիի մեկնաբանությունները: Հայկական կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ 1940-ական թթ. Եվրոպայում հրեաների ջարդը ընդհանրություններ ունի այն դաժանության հետ, որին ենթարկվել են հայերը Թուրքիայում 1915թ.-ին:





























