աիլանդում ռազմական հեղաշրջում իրականացրած զինվորականները հանդիպման են հրավիրել ԶԼՄ-ների 18 խմբագրի: Ենթադրվում է, որ հանդիպումը կանցկացվի միակողմանի քննարկման ձեւաչափում այն մասին, թե ինչպես են թերթերը լուսաբանել հեղաշրջումը:

Ռազմական կառավարությունը եւս մեկ անգամ զգուշացրել է երկրի բնակիչներին չմասնակցել բողոքի ցույցերին: Բանակի ներկայացուցիչն ասել է, որ այս պահին դեմոկրատական սկզբունքները չեն կարող կիրառվել, հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:

Այս շաբաթ զինվորականները ձերբակալել են երկրի նախկին վարչապետին, նրա ընտանիքի ոչոշ անդամների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ավելի վաղ նշում էին, որ ձերբակալությունը շաբաթից ավել չի տեւի:

Մայիսի 24-ին նոր կառավարությունն արձակել է սենատը՝ այդ կերպ ազատվելով իշխանության վերջին լեգիտիմ մարմնից, որը կարող էր կասկածի տակ դնել բանակի գործողությունները: