Ճապոնիան բողոք է հայտնել Չինաստանին կապված նրա կործանիչի վտանգավոր մերձեցմանը ինքնապաշտանության ճապոնական ռազաօդային ուժերի ինքնաթիռներին Արեւելաչինական ծովի վրա:

Ինչպես հաղորդել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան, մայիսի 24-ին չինական «Սու-27» կործանիչը 30-50 մետր հեռավորությամբ մոտեցել է ճապոնական ռազմաօդային ուժերի հետախույզ ինքնաթիռներին: Միջադեպը տեղի է ունեցել շրջանում, որտեղ հատվում են Ճապոնիայի եւ Չինաստանի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտիները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախարարի խոսքով՝ «նույնիսկ ամենափոքր սխալը» կարող էր լուրջ վթարի հանգեցնել: Ճապոնացի օդաչուները հայտնել են, որ  կործանիչը հրթիռներով է եղել: Միաժամանակ հաղորդում են, որ ճապոնական ինքնաթիռներից կողմից որեւէ սադրանք չի եղել, դրանք տեղեկությունների հավաքման շրջանակներում պարեկային գործողություններ էին իրականացնում: