Հունական Ղավդոս կղզու բնակիչները հրաժարվել են մասնակցել եվրոպական խորհրդարանի պատգամավորների ընտրություննրին ի նշան բողոքի ընդդեմ ԵՄ եւ Հունաստանի իշխանությունների քաղաքականության:
Ինչպես արդեն հաղորդվում էր, Հունաստանում մայիսի 25-ին անցկացվում են շրջանային եւ տեղական ընտրությունների երկրորդ փուլը, Եվրախորհրդարանի ընտրություններ:
Կղզու բնակիչները քաղաքապետին ընտրել են առաջին փուլում, իսկ Եվրախորհրդարանի ընտրություններին որոշել են չմասնակցել, քանի որ «հիասթափված են ինչպես հունական, այնպես էլ եվրոպական իշխանությունների անտարբերությունից Միջերկրական ծովում Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման ծրագրերի հարցում:
«Ոչ կազմակերպություններին եւ հաստատություններին, որոնք կարծում են, թե մեր ձայներն իրենց իրավունք են տվել որոշումներ կայացնել ընդդեմ ժողովրդի՝ ելնելով իրենց քաղաքական ու տնտեսական շահերից»,- հայտարարել են գավդոս կղզու բնակիչները, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «Իմերիսիա» թերթին:
Հավելենք, որ Ղավդոսը Կրետե կղզուց հարավ է ընկած, վարչականորեն պատկանում է նրան: 30 կմ քառակուսի մակերեսով կղզում ապրում է 152 մարդ:





























