Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 24-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Կոջոռ» թաղամասում ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 34 ԼՏ 642 եւ «ՎԱԶ 21015» մակնիշի 55 ՕՏ 044 համարանիշերի ավտոմեքենաները: