Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 24-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով (ուժեղ քամի) երկու նավակներ չեն կարողանում մոտենալ ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ նավակները տեղի ուժերով դուրս են բերվել ափ: