Դեռեւս 10 օր առաջ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ձաղի ձոր» կոչվող հատվածում Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի ուղեւորներից մեկին դեռ չեն գտել:
Մայիսի 24-ի ժամը 09.30-ից 19.03-ն ընկած ժամանակահատվածում Թումանյան-Քարկոփ հատվածում՝ Դեբեդ գետի երկայնքով, 8 հրշեջ-փրկարար իրականացրել են Ա. Թ.-ի որոնողական աշխատանքները, որոնք ավարտվել են անարդյունք եւ կվերսկսվեն մայիսի 25-ի առավոտյան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին, միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) ՎԱԶ 21011 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել Դեբեդ գետում:
Դեբեդ գետի երկայնքով սկսվել են գետում հայտնված «ՎԱԶ 21011» մակնիշի ուղեւորներ Ա. Թ.-ի (1989թ.) եւ Ա. Բ.-ի (1983թ.), որոնց գետը քշել էր, որոնողափրկարարական աշխատանքները:
Հրշեջ-փրկարարները Սանահինի ե/գ կայարանի մոտակայքում՝ գետում հայտնաբերել են Ա. Բ.-ի դին, իսկ ջրափրկարարները ջրից դուրս են բերել այն:





























