Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ «Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպես խափանի Ուկրաինայում ընթացող ընտրությունները, մասնավորապես դրա արեւելյան մարզերում», հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի ծառայությանը:
Նրա խոսքով՝ «չնայած սպառնալիքներին», երկրում «արդեն հազարավոր ընտրատեղամասեր են աշխատում»:
Տուրչինովը նաեւ հայտնել է, որ ընտրությունների խափանման փորձերը չեն ազդի քաղաքացիների կամքի վրա, ընտրությունները կկայանան, քաղաքացիները կընտրեն այն նախագահին, ում վստահում են:





























