Անհայտ անձինք հրկիզվող նյութով շշեր են նետել ընտրատեղամաս, որտեղ Ուկրաինայի նախագահի ընտրություններ են անցկցվում:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը համար 56 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Հրդեհը արագ մարել են ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դպրոցի աշխատակիցներն առավոտյան սկսել են կարգուկանոն հաստատել եւ կոսմետիկ վերանորոգում են իրականացրել, որպեսզի ընդունեն ընտրողներին:
Օդեսայում տեղի ունեցած նմանատիպ իրադարձության մասին հաղորդում է քաղաքապետի թեկնածու Էդուարդ Գուրվիցայի ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը: Նրա խոսքով՝ անհայտ անձինքն Մոլոտովի կոկտեյլ են նետել № 511356 ընտրատեղամաս:
Ոստիկանության աշխատակիցները մարել են կրակը, այժմ ընտրատեղամասը բաց է ընտրողների առաջ:
Հիշեցնենք որ Ուկրաինայում անցկացվում են նախագահական արտահերթ ընտրություններ:Սպասվում է, որ ելքի հարցումների առաջին տվյալները կհայտնեն տեղի ժամանակով ժամը 20:00-ին ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո:





























