Ուկրաինայի Լուգանսկի մարզում արտահերթ նախագահական ընտրություններում 12 ընտրատածքներից գործում է միայն 2-ը, Դոնեցկի մարզում՝ 22 ընտրատարածքից 7-ը:

Այս մասին բրիֆինգում հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Միխայիլ Օխենդովսկին, հաղուդում է Ukrinform-ը:

Նրա խոսքով՝ Լուգանսկի մարզում ընտրատարածքները չեն գործում, քանի որ ընտրական հանձնաժողովների անդամները հրաժարվում են աշխատել սպառնալիքների պատճառով:

Սակայն ԿԸՀ նախագահը նշել է, որ հենց Դոնեցկ քաղաքում ոչ մի ընտրատեղամաս չի բացվել, թեեւ այնտեղ են տեղափոխվել բոլոր քվեաթերթիկները: Նա բացատրել է, որ ընտրական հանձնաժողովների մշտական անդամներին անընդհատ վախեցնում ու սպառնում են գրոհայինները:

Ուկրաինայի ԿԸՀ անդամ Կոնստանտին Խիվրենկոյի խոսքով՝ ԿԸՀ-ին չի հաջողվել քվեաթերթիկները հասցնել Դոնեցկ, Լուգանսկ եւ Սլավյանսկ, ուստի նախագահական ընտրություններն այդ քաղաքներում տեղի չեն ունենա: 

«Ցավոք, դա այդպես է: Իրավիճակը թույլ չի տալիս այնտեղ ընտրական գործընթաց սկսել»,-ասել է Խիվրենկոն:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, Դոնեցկի մարզում աշխատում է ընտրատեղամասերի միայն 20 տոկոսը, քվեարկել է 25,5 հազար ընտրող: